Գլխավոր Քաղաքական Եվս մեկ պատգամավոր լքեց ՀՀԿ խմբակցությունը

Եվս մեկ պատգամավոր լքեց ՀՀԿ խմբակցությունը

4096
0

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արման Սահակյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ դուրս է գալիս ՀՀԿ խմբակցությունից:

«Հարգելի հայրենակիցներ,

Տեղեկացնում եմ ձեզ, որ դիմումիս համաձայն դուրս եմ գալիս ԱԺ Հանրապետական խմբակցությունից և այսուհետ որպես պատգամավոր կենտրոնանալու եմ գլխավորապես Գյումրու խնդիրների և Հայաստանի տնտեսության զարգացման հարցերի շուրջ:

Պատրաստ եմ ակտիվորեն աջակցել թե´ գործող իշխանության, թե´ ընդդիմության իմ ընկերների` զարգացման տանող բոլոր նախաձեռնություններին, պատրաստվում եմ ավելի ակտիվ լինել մեր տնտեսության կայացման ճանապարհին առկա և առաջ եկող մարտահրավերները մատնացույց անելու հարցում»,- գրել է նա:

Նոր տեսանյութ.