Գլխավոր Քաղաքական Արամ Սարգսյանն ու Անահիտ Բախշյանը բոյկոտել են Ստյոպա Սաֆարյանի միջոցառումը

Արամ Սարգսյանն ու Անահիտ Բախշյանը բոյկոտել են Ստյոպա Սաֆարյանի միջոցառումը

668
0

Hraparak.am-ը գրում է.

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն ու քաղաքական գործիչ Անահիտ Բախշյանը բոյկոտել են Ստյոպա Սաֆարյանի կազմակերպած քննարկումը՝ Հոկտեմբերի 27-ի վերաբերյալ։ Այս մասին մեզ ասաց Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը՝ ասելով, որ հարգում է վերջիններիս այս որոշումը, քանի որ դա արժանապատիվ որոշում է։

Հիշեցնենք, որ Ստյոպա Սաֆարյանը արգելել էր միջոցառումը լուսաբանել մի քանի լրատվամիջոցների՝ news.am, hayeli.am, 168.am, yerevan today, 7or.am, livenews.am, 5-րդ ալիք ու Երկիր մեդիա հեռուստաընկերություններին։

Մենք փորձեցինք կապվել Անահիտ Բախշյանի հետ, սակայն հեռախոսազանգին պատասխանեց նրա քույրը, որը հաստատեց, որ Բախշյանը չի մասնակցելու այդ միջոցառմանը։