Գլխավոր Լուրեր Փոխհրաձգություն Հոլիվուդում հայկական հանցախմբի եւ հայ շուկայատիրոջ միջեւ

Փոխհրաձգություն Հոլիվուդում հայկական հանցախմբի եւ հայ շուկայատիրոջ միջեւ

834
0

News.am-ը գրում է․

Հյուսիսային Հոլիվուդում Armenian Power (Հայկական ուժ) խմբավորման անդամների փորձերը՝ փող շորթել  տեղի հայ գործարարից, ավարտվել են փոխհրաձգությամբ։

Ինչպես հաղորդում է AP–ն, փոխհրաձգությունը Royal Fresh խանութի սեփականատիրոջ և քրեական խմբավորման միջև տեղի է ունեցել  շուկայի հարևանությամբ։

Աղբյուրի համաձայն, Royal Fresh Market-ի աշխատակիցների՝ շուկայի արտաքին պատերից հանցախմբի գրաֆիտից գրությունները մաքրելու պահին  հայտնվել են Armenian Power խմբավորման զինված անդամները։ «Կասկածյալները, սակայն, չէին կարծում, որ իրենց զոհը նույնպես զինված է», պատմել է սերժանտ Ֆրենկ Պրեսիադոն։

Սերժանտի խոսքով, շուկայատիրոջ ձեռքին եղել է երկու ատրճանակ, նա եւ հանցախմբի անդամները սկսել են կրակել միմյանց ուղղությամբ։ Ականատեսները նկատել են, ինչպես է խմբավորման անդամներից մեկը կաղալով փախչում, թեեւ հայտնի չէ, նա վիրավորված է եղել, թե ոչ։

Սերժանտի խոսքով՝ գրությունները անվայել բովանդակություն ունեին, նշվել է նաեւ գումարը՝ 100 հազար դոլար, որը հանցագործները ցանկացել են շորթել։

Ըստ Պրեսիադոյի՝ Armenian Power-ի անդամները արդեն մի քանի շաբաթ փող էին շորթում  շուկայի՝ նույնպես հայ  սեփականատիրոջից, որն արդեն հարցաքննվել է։ Նրա անունը չի հրապարակվում։