Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն անդրադարձել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու բանաձևի ընդունմանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ ԱԳ նախարարը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել, որում շնորհակալություն է հայտնել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար:
«Արդարությունն ու ճշմարտությունը համախմբվեցին պատմական HR Res 296 բանաձևում: Սա հարգանքի տուրք է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Խորին շնորհակալություն կողմ 405 ձայների համար: Եվս մեկ հնարավորություն ՝ աշխատել ամբողջ աշխարհում զանգվածային վայրագությունները կանխելու ուղղությամբ»,- գրել է Զոհրաբ Մնացականյանը:
Thank you #US, #USCongress. Justice & truth consolidated w/ historic HR Res 296. Tribute to memory of victims of #ArmenianGenocide. Massive message agnst #denialism. Deep gratitude to each of 405votes. Empowered to work anew for prevention of mass atrocities anywhere in the world pic.twitter.com/yncbdw07yj
— Zohrab Mnatsakanyan (@ZMnatsakanyan) October 29, 2019