Գլխավոր ՇոուԲիզ «Սա մեծ իրադարձություն է հայերի համար». Քիմ Քարդաշյանն անդրադարձել է Ներկայացուցիչների պալատի...

«Սա մեծ իրադարձություն է հայերի համար». Քիմ Քարդաշյանն անդրադարձել է Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի ընդունմանը

1601
0

Ամերիկյան Keeping Up With The Kardashians իրապատում շոուի ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը Twitter-յան իր էջում անդրադարձել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման փաստին:

Քարդաշյանը մասնավորապես գրել է. «Հապա նայե՛ք այս հիասքանչ թվերին: ԱՄՆ-ն հենց նոր ճանաչեց Հայոց ցեղասպանությունը»:

Մեկ այլ թվիթերյան գրառման մեջ նա գրել է, որ այս բանաձևի ընդունումը «մեծ իրադարձություն է հայերի համար»:

Քարդաշյանը նաև իր էջում կիսվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենի, քրոջ՝ Քլոե Քարդաշյանի՝ Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ արված գրառումներով և հոդվածով։