Գլխավոր Դեսից-դենից «Գելենդվագենի» էլեկտրականությամբ աշխատող մրցակիցը հայտեր է ընդունում (լուսանկարներ)

«Գելենդվագենի» էլեկտրականությամբ աշխատող մրցակիցը հայտեր է ընդունում (լուսանկարներ)

1271
0

Bollinger մակնիշի հինգդռնանի պիկապը պատահական չէ, որ համեմատում են հայտնի «Գելենդվագենի» հետ։ Ընկերությունը օգտագործել է նմանատիպ մոտեցումներ դիզայնի հարցում։

Հայտնի էլեկտրամեքենան, որը անվանում են նաեւ «Գելենդվագենի» էլեկտրական մրցակիցը, հայտեր է սկսել ընդունել արտաճանապարհային ու բեռնատար մեքենաների համար, հայտարարելով նաեւ գները։

Bollinger B1 արտաճանապարհային մեքենան ու Bollinger B2 պիկապը ստեղծված են միանման հարթակների վրա եւ հագեցած միանման ուժային սարքերով։ Ունեն երկու էլեկտրաշարժիչներ, որոնք հանրագումարում զարգացնում են 622 ձիաուժ եւ 906 պտտման մոմենտ Նմ։ Արտաճանապարհային մեքենան ալյումինե է, սակայն կշռում է 2 տոննա, պայմանավորված 120 կիլովատանոց մարտկոցների որոնք էլեկտրականությամբ կարող են ապահովել 300 կմ։ 100 կմ/ժ արագություն բացում է 4,5 վայրկյանում։ Մեկնարկային գինը 125 հազարական դոլար է յուրաքանչյուր մոդելի համար։