«Նախնական զինվորական պատրաստություն» առարկան մենք զարգացնում ենք, դասավանդման այլ մեթոդ ենք փորձում կիրառել, որը մի շարք մասնավոր դպրոցներում, մասնավորապես «Քվանտում» արդյունավետ կիրառվում է։ Այս մասին այսօր՝ հոկտոմբերի 31-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։
«ՆԶՊ-ն բացարձակապես լսարանանային պայմաններում դասավանդելը արդյունավետ չէ, ավագ դպրոցի աշակերտները պետք է հնարավորություն ունենան այդ առարկան անցնել զորանոցային կամ ճամբարային պայմաններում, որ մարտական պայմաններին ավելի ծանոթ լինեն։ Այս օրերին Իջևանում մենք այդ ծրագիրն իրականացվում է»,-նշեց նա։
Նոր տեսանյութ.
Մեր YouTube ալիքը։ Միացեք...