Գլխավոր Քաղաքական Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը մեկնաբանել է Գրիբոյեդովի արձանի պղծումը

Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը մեկնաբանել է Գրիբոյեդովի արձանի պղծումը

1803
0

Հայաստանում Ռուսաստանի դեսպանության մեկնաբանությունը` Ա. Ս. Գրիբոյեդովի հուշարձանի պղծման կապակցությամբ.

«Կիսում ենք հայ ժողովրդի մեծ բարեկամ Ա. Ս. Գրիբոյեդովի հուշարձանի նկատմամբ իրականացված տգեղ արարքի վերաբերյալ առավելագույն հստակ բնորոշմամբ հանդես եկած պաշտոնական Երևանի դիրքորոշումը:

Կարծում ենք, որ հայ հասարակության կողմից այս արարքի միաձայն դատապարտումը վկայում է Ռուսաստանի և Հայաստանի միջև եղբայրական, դաշնակցային հարաբերությունների ամրության մասին, որոնք ունեն խորքային պատմական արմատներ»: