Գլխավոր Դեսից-դենից Հայկական եկեղեցիները երբեք շատ չեն լինում. ամերիկացի բլոգերը երկրորդ տունն է գտել

Հայկական եկեղեցիները երբեք շատ չեն լինում. ամերիկացի բլոգերը երկրորդ տունն է գտել

2163
0

Մայամիից ամերիկացի հայտնի բլոգեր Դեյվիդ Հոֆմանն այս տարվա հոկտեմբերին 10 օրով այցելել է Հայաստան ու Արցախ:

Բլոգերի կարծիքով`  Հայաստան չի կարելի այցելել 2-3 օրով, և եթե այն տեսնելու իրական ցանկություն կա, նվազագույնը 15 օր է հարկավոր:

«Հայաստանն  իրապես իմ այցելած  ամենահյուրընկալ երկիրներից է: Մարդիկ բարեհոգի են, բոլորը քեզ գրկաբաց են ընդունում: Ամեն տեղ, 5 րոպե անց, քեզ զգում ես ինչպես տանը»,- բլոգերին ցիտում է «Banks.am»-ը:

Հոֆմանը նշում է՝ շատերը կարող են ասել, որ Հայաստանում եկեղեցիները շատ են:

Բայց նրա կարծիքով՝ դրանցից յուրաքանչյուրը յուրահատուկ է:

«Ինձ հատկապես ապշեցրել է Տաթևի վանքն ու Նորավանքը: Այլ երկրներում ևս կարելի է եկեղեցիներ տեսնել, բայց ոչ այնքան հին ու ոչ այսպիսի պատմությամբ,  որովհետև Հայաստանը եղել է Եվրոպայի և Ասիայի խաչմերուկում»,- խոստովանել է նա:

Բլոգերի խոսքով` Հայաստանը փոխել է իր պատկերացումներն աշխարհի մասին:

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:

Նոր տեսանյութ.