Գլխավոր Լուրեր Սա ոչ միայն ու ոչ այնքան ծախս է, որքան ներդրում, Երևանում շոուն...

Սա ոչ միայն ու ոչ այնքան ծախս է, որքան ներդրում, Երևանում շոուն շքեղ է լինելու․ Հակոբ Կարապետյանը՝ ամանորյա տոնակատարություններին $700 000 ծախսելու մասին

696
0

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ամանորյա ծախսերի շուրջ հնրող քննադատություններին։

Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Սահուն աանցում ենք կատարում ԿամԱԶ-ների ու «շեյխերի» թեմաներից՝ դեպի Ամանորյա ծախսերի թեման։

Գուցե արդարացի հարցադրումներ կան՝ տոնի կազմակերպման համար $700 000 ծախսելու հարցում, բայց նախ եկեք հասկանանք, թե ինչ ենք ուզում ինքներս մեզանից ու ինչ ենք ուզում էս քաղաքի համար ընդհանրապես։ Եթե ասում ենք, որ մարդիկ Երեւանում պետք է իրենց լավ զգան տոներին, դուրս գան «բուդ-արաղ-հարեւանի տուն» եռամիասնության շրջանակներից ու փորձեն քաղաքի մասշտաբով տոնել Նոր տարին, ապա պետք է փոխել վերաբերմունքը ծախսերի նկատմամբ։

Առավելեւս, եթե ուզում ենք տուրիստի համար գրավիչ ուղղություն լինել, պետք է փորձենք զարմացնել էդ տուրիստին, տպավորել նրան, որ համը բերանում մնա, որ էլի ուզենա գալ։ Իսկ դրա համար պետք է ծախս անել, ավելի ճիշտ՝ ներդրում։ Ինչպես, օրինակ, հայ տուրիստների սիրած Թբիլիսիում են անում։ Էնտեղ այս տարվա ամանորյա ծախսերը կազմել են 2,8 միլիոն լարի կամ շուրջ 1 000 000 ԱՄՆ դոլար։

Իսկ անցած տարի, երբ մենք քննարկում էինք Երեւանի $140.000-անոց տոնածառը, Թբիլիսին նոր տոնական լուսավորության վրա $775 000 էր ծախսել (հղումը՝ մեկնաբանությունում)։ Ու դատելով տարբեր ամսագրերի ու զբոսաշրջիկների հիացական արձագանքներից, էդ ծախսը լրիվ արդարացված էր։

Կարճ ասած, սա ոչ միայն ու ոչ այնքան ծախս է, որքան ներդրում։ Իսկ ամանորյա շոուն Երեւանում իսկապես շատ շքեղ է լինելու»։

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=10217415159436668&id=1405208089

Նոր տեսանյութ.