Մենք այնպես պետք է անենք, որ երեխաների համար դպրոց գնալը հաճելի լինի, այլ ոչ թե պարտադրանք: Այս մասին այսօր ԱԺ-ում 2017 թվականի բյուջեի կատարողականի քննարկմանը հայտարարեց կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը։
«12-ամյա կրթությունը կարող է արդարացված լինել, եթե դրան բովանդակություն հաղորդվի։ Չնայած 12-ամյա կրթության հետ կապված խնդիրներին՝ դեռևս այն լավագույն համակարգն է»,-ասաց նա։
Նրա խոսքով՝ նախարարությունը բազմաթիվ բողոքներ է ստանում ավագ դպրոցների վերաբերյալ, մասնավորապես առ այն, որ ավարտական դասարանում դասեր կա´մ քիչ են լինում, կա´մ առհասարակ չեն լինում։
Նոր տեսանյութ.
Մեր YouTube ալիքը։ Միացեք...