Գլխավոր Լուրեր 1 շաբաթով կփակվեն եւս 4 խոշոր առեւտրի կենտրոններ

1 շաբաթով կփակվեն եւս 4 խոշոր առեւտրի կենտրոններ

1355
0

Սիրելի հայրենակիցներ, հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման կանխարգելման միջոցառումները, մարդկանց կուտակումներից և շփումներից խուսափելու համար հայտարարում ենք, որ սույն թվականի մարտի 16-ից մինչև մարտի 23-ը չեն գործի «Ռոսիա մոլը», «Երևան տոնավաճառը» և «Ռոսիա» առևտրի կենտրոնը: Այս մասին հայտարարություն է տարածել «Սիլ» գրուպ ընկերությունը:

Ցանկանում ենք նշել, որ վերը նշված օրերին անխափան կաշխատեն «Կարֆուր» սուպերմարկետը, տոնվաճառներում գործող մթերային խանութները, սննդի բազան, ինչպես նաև առևտրի կենտրոններում գործող դեղատները և Հայէկոնոմբանկի մասնաճյուղերը:

Այս կերպ աջակցում ենք նաև ՀՀ կառավարության կանխարգելիչ ծրագրին: Հորդորում ենք ՀՀ քաղաքացիներին այս օրերին լինել ավելի հավասարակշիռ և մարդկային շփումները հասցնել մինիմալի:

Մարտի 16-23-ը փակ կլինի նաեւ Տաշիր առեւտրի կենտրոնը:

«Հարգելի՛ տնտեսվարողներ և այցելուներ, ցանկանում ենք տեղեկացնել, որ սույն թվականի մարտի 16-23-ը Տաշիր առևտրի կենտրոնը չի գործի։ Այս որոշումը բխում է հանրային շահերից, քանի որ մեզ համար առաջնայինը մեր ժողովրդի առողջությունն ու անվտանգությունն է: Վստահ ենք, որ համընդհանուր պայքարի շնորհիվ կկարողանանք հաղթահարել կորոնավիրուսի հետագա սրընթաց տարածումը։ Բոլորիդ մաղթում ենք առողջություն»,-նշված է առևտրի կենտրոնի հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ փակվել են նաև «Երևան Մոլ», «Դալմա Գարդեն Մոլ», «Մեգամոլ Արմենիա» առևտրի կենտրոնները։

Նոր տեսանյութ.

This error message is only visible to WordPress admins

Cannot collect videos from this channel. Please make sure this is a valid channel ID.

Error: No videos found.

Make sure this is a valid channel ID and that the channel has videos available on youtube.com.