Գլխավոր Լուրեր Տարկետման կարգի պահանջները մեղմացրել ենք՝ հանուն դիմորդի. կրթության և գիտության նախարարի տեղակալի...

Տարկետման կարգի պահանջները մեղմացրել ենք՝ հանուն դիմորդի. կրթության և գիտության նախարարի տեղակալի պարզաբանումը

2555
0

Տարկետման համար նախորդ կառավարությունն այնպիսի բարդ մեխանիզմ էր սահմանել ուսանողների համար, որ անգամ դասախոսներից շատերն այս պահին չեն կարող այդ կարգին համապատասխանել և հաղթահարել շեմը:

Ինչպես հայտնում է  ԿԳՆ ֆեյսբուքյան էջը, այս մասին հայտնել է կրթության և գիտության նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը:

«Մենք այս պահին ընդամենը ժամանակավոր լուծում ենք գտել, որը մեզ ևս չի բավարարում, բայց այս պահին ունենք այն, ինչ ունենք: Վարչապետի մոտ պաշտպանության նախարարության, ուսանողների հետ համատեղ քննարկումների արդյունքում մեղմացրել ենք կարգի պահանջները հօգուտ դիմորդի՝ իջեցնելով սահմանված շեմերը: Ասպիրանտուրայում և մագիստրատուրայում ՄՈԳ-ի շեմ ենք սահմանել՝ 90 տոկոս և ավելի, իսկ կիրառվող գործակիցը կրկնապատկել ենք՝ 1-ի փոխարեն դարձնելով 2: Որոշակիացրել ենք հարցազրույցը, որը նախկին կարգով բացարձակ անհասկանալի էր, և կար մտավախություն, որ այն կարող է սուբյեկտիվության տարրեր պարունակել»,- նշել է Հովհաննես Հովհաննիսյանը: