Գլխավոր Լուրեր Հայաստանում առնվազն 10 օրով երկարաձգվում են խստացված սահմանափակումները

Հայաստանում առնվազն 10 օրով երկարաձգվում են խստացված սահմանափակումները

1425
0

Հայաստանում ևս 10 օրով երկարաձգվում են խստացված սահմանափակումները: «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում ուղիղ հեռարձակման ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ստիպված ենք առնվազն 10 օրով երկարեցնել խստացված սահմանափակումները։ Վիճակագրությունը մեզ անհանգստացնում է: Կա երկու նեգատիվ սահման, մեկը խուճապարահ լինելն է, մյուսն իրավիճակին շատ հանգիստ վերաբերվելն է: Մենք խուճապի մատնվելու ռիսկ ունեինք, սակայն հաջողվեց կառավարել: Կարծես, այլ ծայրահեղության մեջ ենք մտնում, այն է՝ շատ հանգիստ ենք վերաբերվում իրավիճակին: Շատերը մտածում են, որ կորոնավիրուսն իրենց չի հասնի: Շատ կուզենայի կիսել ձեր լավատեսությունը: Եթե հոգ չտանենք մեր մասին, արտակարգ միջոցներ չձեռնարկենք, ապա կորոնավիրուսը մեզ կհասնի շատ արագ: Կար վարկած, թե շատ շատերն են վարակվելու: Մենք խնդիր ունենք, որ այդ պրոցեսը լինի մաքսիմալ կառավարելի, այսինքն, այնպես չլինի, որ այնքան շատանան դեպքերը, որ առողջապահական համակարագը կաթվածահար լինի: Դրա համար հորդորում ենք մնալ տանը»,-ասաց վարչապետը:

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն հայտարարեց 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն։

Մարտի 24-ի ժամը 23:59-ից մինչև մարտի 31-ը, ժամը 23:59-ն ՀՀ ամբողջ տարածքում սահմանափակվել է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը:

https://www.facebook.com/newsmag.am/videos/545955736055978/