Գլխավոր Իրավական Բացահայտվել է նախկինում կատարված կողոպուտի դեպքը. Կասկածյալը 17-ամյա պատանի է

Բացահայտվել է նախկինում կատարված կողոպուտի դեպքը. Կասկածյալը 17-ամյա պատանի է

1806
0

Հունվարի 10-ին ոստիկանության Տարոնի բաժնում հաղորդում էր ստացվել, որ անհայտ անձը մի կնոջ պարանոցից բացահայտ հափշտակել էր ոսկյա զարդեր:

Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում, կողոպուտը կատարելու կասկածանքով, ապրիլի 24-ին, ժամը 17.05-ին, ոստիկանության Տարոնի բաժին բերման է ենթարկվել երևանցի 17-ամյա մի պատանի։ Նա ներկայացվել է նախաքննական մարմնին և տվել ինքնախոստովանական ցուցմունք։ Պարզվել է որ, հափշտակված ոսկյա խաչն ու կախազարդը պատանին 80.000 դրամով վաճառել է Երևանում՝ անծանոթ անձի:

Ձեռնարկվում են միջոցառումներ` ոսկյա զարդերը հայտնաբերելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է: