Գլխավոր Լուրեր Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ- մարտավարական իրադրությանը

Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ- մարտավարական իրադրությանը

1167
0

Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, ապրիլի 19-ից 25-ն ընկած ժամանակահատվածում, հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ավելի քան 180 անգամ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

«Ապրիլի 19-ից 25-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ավելի քան 180 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 3500 կրակոց»,- նշված է հայտարարությունում։

Նախարարությունը հավելում է, որ բացի վերոնշյալ խախտումներից, ապրիլի 21-ին` ժամը 13:07-ի սահմանում, ՊԲ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների կողմից հարավային հատվածում խոցվել է Արցախի օդային սահմանը հատած, ադրբեջանական զինուժին պատկանող, ‹‹ORBITER›› տիպի անօդաչու թռչող սարքը:

ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և անհրաժեշտ քայլեր ձեռնարկում Արցախի Հանրապետության օդային և ցամաքային սահմանների պաշտպանությունը վստահորեն իրականացնելու համար: — ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն