Գլխավոր Լուրեր Պատգամավոր Ալեն Սիմոնյանը երաշխավորագիր է ստորագրել Ժիրայր Սեֆիլյանի խափանման միջոցը փոխելու համար...

Պատգամավոր Ալեն Սիմոնյանը երաշխավորագիր է ստորագրել Ժիրայր Սեֆիլյանի խափանման միջոցը փոխելու համար (լուսանկար)

2363
0

Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը երաշխավորագիր է ստորագրել Ժիրայր Սեֆիլյանի խափանման միջոցը փոխելու համար:

«Քիչ առաջ հանդիպեցի Ժիրայր Սեֆիլյանի փաստաբան Տիգրան Եգորյանի հետ և երաշխավորագիր ստորագրեցի Ժիրայր Սեֆիլյանի խափանման միջոցը փոխելու համար»,-գրել է նա Facebook-ի իր էջում։

«Սույնով երաշխավորում եմ, որ մեղադրյալ Ժիրայր Սեֆիլյանը, գտնվելով ազատության մեջ, կդրսևորի պատշաճ վարքագիծ, չի խուսափի իր դատավարական պարտականությունները պատշաճ կատարելուց ՝ քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով ներկայանալուց»,-ասված է երաշխավորության մեջ։

Նշենք, որ այսօր՝ հունիսի 11-ին, Վերաքննիչ դատարանում կայանալու է Ժիրայր Սեֆիլյանի և ընկերների գործով դատական նիստը:

Հիշեցնենք, որ մարտի 20-ին Ժիրայր Սեֆիլյանը դատապարտվել է 10 տարի 5 ամիս ժամկետով ազատազրկման՝ զանգվածային անկարգությունների կազմակերպման և զենքի կիրառմամբ շենքերի, կառույցների գրավման նախապատրաստման մեղադրանքով: Դատավորը եղել է Տաթևիկ Գրիգորյանը:

Նոր տեսանյութ.