Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը տեսանյութ է հրապարակել կորոնավիրուսը հաղթահարած մի տիկնոջ մասին, որտեղ նա կիսվում է իր պատմությամբ։
Կինը՝ Անժելա Ասլանյան, որ բնակվում է Արարատի մարզի Հայանիստ գյուղում, պատմում է, որ վարակվել է կարի ֆաբրիկայում աշխատելու ժամանակ։
«Ինձ զանգեցին, ասեցին՝ Ձեզ մեկուսացնում ենք, քանի որ դուք այդտեղի աշխատող եք եղել։ Մարտի 16-ին տարել են Ծաղկաձոր, 23-ին՝ Նորքի հիվանդանոց։ Թեստ հանձնեցինք, ասեցին՝ դրական է, դրանից հետո վատացա՝ ջերմություն, ջերմություն, 7-ից 10 օր եղել եմ վատ վիճակի մեջ, հազն ու ջերմությունը չէին իջնում, իրար հաջորդող սիստեմաներ, օրգանիզմը մաքրող անտիբիոտիկներ տվեցին»,- նշում է կինը տեսանյութում։
https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/videos/175284483767025/
Նոր տեսանյութ.
Մեր YouTube ալիքը։ Միացեք...