Գլխավոր Լուրեր Հայտնի է թե երբ կաշխատի տրանսպորտը և երբ կբացվեն մանկապարտեզները. Պարետի որոշումը

Հայտնի է թե երբ կաշխատի տրանսպորտը և երբ կբացվեն մանկապարտեզները. Պարետի որոշումը

1870
0

Նախատեսում ենք, որ մայիսի 18-ից հանրային տրանսպորտն ամբողջովին կգործարկվի, կբացվեն առեւտրի իրկանացման վայրերը: Այս մասին, այսօր՝ մայիսի 14-ին, ԱԺ հատուկ նիստում հայտարարեց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը:

«Հանրային սննդի  օբյեկտները կկարողանան ծառայություններ մատուցել նաեւ փակ տարածքներում, կգործեն մարզասրահները, բացօթյա պատմամշակութային վայրերը եւ մի քանի այլ թուլացումներ կլինեն:

Միաժամակ, քանի որ աշխատող ծնողների համար խնդիր է մանկահասակ երեխաների խնամքի ապահովումը, կվերաբացվեն նաեւ նախակրթարանները»,- ընդգծեց փոխվարչապետը:

Նա հավելեց, որ բոլոր սահմանափակումների թուլացումները կուղեկցվեն համակեցության հստակ կանոնների սահմանմամբ, որոնց չկիրառումը հանգեցնում է համապատասխան տույժերի ու տուգանքների: