Գլխավոր Լուրեր Վրաստանում վերջին մեկ օրում 2-րդ երկրաշարժն է գրանցվել

Վրաստանում վերջին մեկ օրում 2-րդ երկրաշարժն է գրանցվել

1452
0

Վրաստանում վերջին մեկ օրում երկրորդ երկրաշարժն է տեղի ունեցել: Կախեթի շրջանում 3,6 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է գրանցվել, ինչի մասին ասվում է Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի պաշտոնական կայքում։

Ստորգետնյա ցնցումներ գրանցվել են 06։06-ին՝ Դեդոփլիսծղարոն քաղաքի մոտակայքում: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 36 կմ խորության վրա:

Սա Վրաստանում վերջին մեկ օրվա ընթացքում գրանցված արդեն երկրորդ երկրաշարժն է։ Մայիսի 24-ի ցերեկը 3,9 մագնիտուդ հզորությամբ ցնցումներ էին գրանցվել Վրաստանի Ղազբեգի շրջանում՝ Ինգուշեթիայի հետ սահմանի հարակից տարածքում։