Գլխավոր Քաղաքական Վարչապետը ծաղրի է ենթարկում քաղաքացու անձնական տվյալների պահպանման հարցը՝ դիմակ կրելու գործոնով...

Վարչապետը ծաղրի է ենթարկում քաղաքացու անձնական տվյալների պահպանման հարցը՝ դիմակ կրելու գործոնով պայմանավորված․ Անի Սամսոնյան

759
0

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ մեքենաներում դիմակ չկրող քաղաքացիներին լուսանկարելու հետ կապված։

Գրառում ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Այսօր Կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը առաջարկել է մեքենայի մեջ առանց դիմակ լինելու դեպքում քաղաքացիներին հնարավորություն տալ նկարել այդ անձին և արձանագրել խախտում:

Վարչապետը նշում է, որ եթե քաղաքացին մտահոգված է իր անձնական տվյալների պահպանմամբ կարող է դիմակ կրել և դժվար կլինի անձին նույնականացնել:

ՀՀ վարչապետը ըստ էության ծաղրի է ենթարկում քաղաքացու անձնական տվյալների պահպանման հարցը` դիմակ կրելու գործոնով պայմանավորված:

Դա մարդու մասնավոր կյանքի անձեռնմխելիությունը կոպտորեն խախտող և այդ իրավունքի նկատմամբ բացահայտ ոչ հարգալից վերաբերմունք ցուցաբերող առաջարկ է:

Այն հղի է վտանգավոր հետևանքներով նաև քաղաքացիական համերաշխության տեսանկյունից: Համընդհանուր ատելության և անհանդուրժողականության, սոցիալ-տնտեսական խնդիրներով պայմանավորված հոգեբանական ծանր իրողության պայմաններում պատկերացրեք ինչ կարող է լինել, երբ մարդիկ մեքենաների մեջ նկարեն միմյանց:

Ավելի լավ է չպատկերացնեք»:

https://www.facebook.com/ani.samsonyan.5/posts/3021194061304763