Գլխավոր Քաղաքական Սերժ Սարգսյանը պաշտոնական գրությամբ դիմել է Դոնալդ Տուսկին․ 168.am

Սերժ Սարգսյանը պաշտոնական գրությամբ դիմել է Դոնալդ Տուսկին․ 168.am

1406
0

ԵԽ-ում ընդունված աղմկահարույց հայտարարությունից հետո ՀՀԿ նախագահ, Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական գրությամբ դիմել է Դոնալդ Տուսկին ։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասել է Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀԿ-ն նաև ԵԺԿ անդամ է, իսկ ԵԽ երեք պաշտոնյաներից երկուսը՝ Տրայան Բասեսկուն և Զելյանա Զովկոն, ԵԽ-ում ԵԺԿ խմբակցության անդամ են, այսօր ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական գրությամբ՝ նամակով, դիմել է ԵԺԿ նախագահ Դոնալդ Տուսկին»,- ասել է նա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ եվրախորհրդարանի պատգամավորները համատեղ հայտարարությամբ են հանդես եկել Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ նոր ճանապարհի կառուցման կապակցությամբ. «Այս նոր ճանապարհային ենթակառուցվածքը Կապանը Հայաստանում կկապի Հադրութի հետ Լեռնային Ղարաբաղում՝ անցնելով Գուբադլիի եւ Ջաբրայիլի շրջանների միջով, որոնք եւս օկուպացված են: Որպես կանոն, մենք աջակցում ենք այն նախագծերին, որոնք նպաստում են տարածաշրջանային համագործակցությանը, կապերի հաստատմանը եւ Արեւելյան հարեւանության մարդկանց միջեւ շփմանը: Սակայն այս ճանապարհը կառուցելու որոշումը կայացվել է առանց Ադրբեջանի իրավասու մարմինների համաձայնության՝ միջազգային իրավունքի խախտմամբ»: