Tert.am-ը գրում է․
Հայաստանը 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշով տարածաշրջանում առաջատարն է: Ինչպես վկայում են worldometers.info կայքի՝ պարբերաբար թարմացվող տվյալները, հունիսի 19-ի դրությամբ այդ ցուցանիշը հասել է 6465-ի:
Ներկա պահին տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշներն ըստ երկրների այսպիսին են.
1. Հայաստան – 6465
2. Ռուսաստան – 3899
3. Իրան – 2385
4. Թուրքիա – 2197
5. Ադրբեջան – 1161
6. Վրաստան – 225
1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսից մահացության ցուցանիշով Հայաստանը (108) տարածաշրջանում շարունակում է երկրորդը լինել Իրանից (112) հետո: Այս առումով մեր երկրին տարածաշրջանում հաջորդում է Թուրքիան (58), այնուհետև ՌԴ-ն (54), Ադրբեջանը (14), Վրաստանը (4):
Հիշեցնենք, որ Հայաստանում հունիսի 19-ին հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 459, մահվան՝ 19 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 19 157 է, մահվան դեպքերինը՝ 429։