Գլխավոր Քաղաքական Չեմ բացառում, որ ՀՀ-ում կան մարդիկ, որոնք մեղմ մասած, չեն սիրում մեր...

Չեմ բացառում, որ ՀՀ-ում կան մարդիկ, որոնք մեղմ մասած, չեն սիրում մեր վարչապետին. Ալեն Սիմոնյանը՝ դիպուկահարների մասին

1662
0

News.am-ը գրում է․

Հայաստանը գտնվում է պատերազմական վիճակում եւ ունենք բազմաթիվ թշնամիներ, իսկ ՀՀ ղեկավարը պետք է լինի ամենապաշտպանված անձնացից մեկը: Այս մասին, այսօր՝ հունիսի 20-ին, ՔՊ գրասենյակում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ԱԾ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով նրան, որ ՔՊ գրասենյակի շենքի տարբեր հարկերում դիպուկահարների են նկատել:

«Վերջիվերջո, ես չեմ բացառում, որ Հայաստանում էլ մենք ունենք մարդիկ, որոնք այս գործընթացների շրջանակում մեղմ մասած, չեն սիրում մեր վարչապետին, մեր գործունեությունը: Ինքս էլ արդեն մեկ ամիս է ինձ հետ ոստիկանության աշխատակից է շրջում, եւ ես կարծում եմ, որ վարչապետի անվտանգությունը ամենաբարձր ձեւով պետք է ապահովվի»,-ասաց նա:

Հարցին, թե ինչու է ինքը ոստիկանի հետ շրջում, Ալեն Սիմոնյանը պարզաբանեց. «Անվանական սպառնալիքից հետո, որի հետ կապված, իմ ունեցած տեղեկություններով նաեւ քրգործի նյութեր են նախապատրաստվում: Ես իմ ընկերների, բարեկամների խորհրդով եմ այս քայլին գնացել, որովհետեւ ֆիզիկական հաշվեհարդար տեսնելու անվանական սպառնալիքներ են եղել իմ հասցեին: Անունները հայտնի են»: