Երեւանի Դավիթ Բեկի պողոտայում գտնվողն բենզալցակայանի տեսախցիկը ֆիքսել է հունիսի 19-ի երեկոյան տեղի ունեցած ողբերգական ավտովթարը, որի հետեւանքով 1 հոգի մահացել էր, 5 հոգի տեղափոխվել էին հիվանդանոցներ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հունիսի 19-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երեւանում: Ժամը 19:40-ի սահմաններում Դավիթ Բեկի պողոտայում բախվել էին Mercedes, Toyota եւ Opel մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետեւանքով 6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոցներ:
Բախման հետեւանքով Mercedes-ը մասամբ հայտնվել էր Opel-ի տակ:
Փրկարարներն իրականացրել էին հովացման աշխատանքներ, հոսանքազրկել ավտոմեքենաները եւ փակել գազի բալոնների փականները:
Նոր տեսանյութ.
Մեր YouTube ալիքը։ Միացեք...