Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի եւ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի՝ այսօր Ստեփանակերտում տեղի ունեցած առանձնազրույցին հաջորդել է ընդլայնված հանդիպումը, որին մասնակցել են Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը, արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանը, պաշտոնատար այլ անձինք: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։
Հանդիպմանն անդրադարձ է եղել Հայաստանի եւ Արցախի փոխգործակցությանն, Արցախի զարգացմանն ուղղված ծրագրերին:
Նոր տեսանյութ.
Մեր YouTube ալիքը։ Միացեք...