Կառավարությունը շատ լրջորեն զբաղվում է Հայաստանում ավիատոմսերի բարձր գներով։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում պատասխանելով օգտատերերի հարցերին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա համաձայնեց տեսակետին, որ ավիատոմսերի բարձր գները խոչընդոտում են զբոսաշրջության զարգացմանը։
«Մենք հանդիպումներ ենք ունեցել ավիաընկերությունների, օդանավակայանի ներկայացուցիչների հետ։ Օպերատիվ տեղեկություններ ենք ստացել եւ հնարավոր է, որ այստեղ լինեն գների արհեստական բարձրացման սխեմաներ լինեն։ Այսքանը կարող եմ ասել այս պահին։ Մի բան հստակ է, որ մենք լրջորեն զբաղվում ենք այդ խնդրով եւ հուսով եմ, կկարողանանք լուծումներ գտնել»։
Նոր տեսանյութ.
Մեր YouTube ալիքը։ Միացեք...