Արմեն Աշոտյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է Մանվել Գրիգորյանի հետ կապված պատմությանը։
Նա, մասնավորապես, գրել է.
«ԱԱԾ-ի կողմից ներկայացված տեսանյութից հետո կարող եմ միայն հետևյալն ասել։ Շատ ծանր եմ տարել, ցավ ու կսկիծ ապրել յուրաքանչյուր կասկածանքով ու մեղադրանքով, որ կապված է ապրիլյան պատերազմի ժամանակների հետ։ Եթե ապացուցվեց, որ հնչեցրած մեղադրանքները ճիշտ են, դա ինձ համար անձնական խորը ողբերգություն կլինի։
Չեմ ուզում, որ խախտվի անմեղության կանխավարկածը, ոչ էլ քաղաքական գնահատականներ հնչեն ի հայտ եկած նոր հանգամանքներին։ Խնդիրը այլևս բացառապես իրավական դաշտում է։
Աստված պահապան Հայ զինվորին»։
Նոր տեսանյութ.
Մեր YouTube ալիքը։ Միացեք...