Գլխավոր Լուրեր 81 կողմ, 3 դեմ ձայներով ԱԺ-ն բավարարեց դատախազի միջնորդությունը. Մանվել Գրիգորյանի նկատմամբ...

81 կողմ, 3 դեմ ձայներով ԱԺ-ն բավարարեց դատախազի միջնորդությունը. Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում կհարուցվի

2943
0

ՀՀ Ազգային ժողովի Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը հայտարարեց պատգամավոր Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու քվեարկության արդյունքները:

Ըստ արդյունքների՝ կողմ է քվեարկել 81, դեմ՝ 3 պատգամավոր. ըստ այդմ՝ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կհարուցվի։

«Այսպիսով ԱԺ-ն համաձայնություն է տալիս ԱԺ պատգամավոր Մանվել Սեկտորի Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն»,-ասաց Գագիկ Մելիքյանը։

Հիշեցնենք, որ այսօր Ազգային ժողովը գումարել էր արտահերթ նիստ, որի օրակարգում Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Սեկտորի Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի միջնորդագրի քննարկումն էր: