Գլխավոր Լուրեր Շուշիի նախկին քաղաքապետը մեղադրում է Նիկոլ Փաշինյանին Շուշին հանձնելու մեջ։ Մանրամասներ..

Շուշիի նախկին քաղաքապետը մեղադրում է Նիկոլ Փաշինյանին Շուշին հանձնելու մեջ։ Մանրամասներ..

7201
0

‼️ Շուշիի նախկին քաղաքապետը մեղադրում է Նիկոլ Փաշինյանին Շուշին հանձնելու մեջ

 

Շուշիի նախկին քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը վրդովված է Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությունից, թե Շուշին ադրբեջանական քաղաք է եղել:

 

«Շատ լավ էլ եղել է տարբերակ, որ չհանձնենք Շուշին։ Եթե ամսի 20-ին պատերազմը դադարեցվեր, ի՞նչ Շուշիի հանձնման մասին կարելի էր խոսել, ի՞նչ Քարինտակի հանձնման մասին կարելի էր խոսել։ Ուրեմն՝ պայմանավորված է եղել, որ այդքանը պետք է կատարվեր, Շուշին պետք է հանձնվեր։ Ես գիտեմ՝ ինչպես է կազմակերպվել Շուշիի ազատագրումը, Շուշին անառիկ բերդ էր, եթե լավ կազմակերպվեր պաշտպանությունը, տրամադրված չլինեին հանձնել, Շուշին չէր հանձնվելու, ուղղակի իրենք գիտեին, որ պետք է հանձնվեր, մեզ նմաններն էլ միամիտ կերպով գնացել, զոհ էին տալիս։ Երբ իր կինը Արցախյան գոյամարտի մասին ասում էր՝ անիմաստ զոհեր են եղել, այ անիմաստ զոհերն այս ժամանակ են եղել, կազմակերպված զոհեր ենք տվել»,-Tert.am-ի հետ զրույցում ասել է նա: