Այն, թե ինչպես է ալկոհոլն ազդում տղամարդու սեքսուալ հնարավորությունների վրա, քննարկվում է վաղուց:
Որոշները պնդում են, որ ալկոհոլը վատ է անդրադառնում տղամարդու սեռական կարողությունների վրա:
Ավստրիալացի գիտնականները պարզել են ճիշտ հակառակը: Անցկացվել է հետազոտություն 1500 տղամարդկանց մասնակցությամբ:
Հարցումները ցույց են տվել, որ ուժեղ սեռի ներկայացուցիչներն, ովքեր օգտագործում են չափավոր քանակությամբ ալկոհոլ, 30 տոկոսով ավելի քիչ են սեքսուալ խնդիրներ ունենում:
Խոսելով խմիչքի չափավոր քանակության մասին՝ մասնագետները նկատի ունեն՝ եթե տղամարդը խմիչք է օգտագործում շաբաթվա ընթացքում մեկ-երկու անգամ:
Եթե ուժեղ սեռի ներկայացուցիչներն ավելի քիչ են խմում, ապա սեքսուալ խնդիրների առաջացման հավանականությունն աճում է:
Հարկ է նշել, որ խոսքը ոչ թե խմելուց հետո սեռական հարաբերություններ ունենալու մասինն է, այլ առհասարակ տղամարդու սեռական կյանքի և խմիչքի հանդեպ ունեցած վերաբերմունքի: