Գլխավոր Լուրեր ՊՆ ստում է. հայ զինծառայողը սպանվել է ոչ թե սահմանային հատվածում, այլ...

ՊՆ ստում է. հայ զինծառայողը սպանվել է ոչ թե սահմանային հատվածում, այլ ՀՀ տարածքում․ Mediaport

1236
0

Վերին Շորժայի մոտ երեկ ադրբեջանական ագրեսիան, որի պատճառով զոհվեց հայ զինծառայող, տեղի է ունեցել քարտեզի վրա նշված հատվածում։ Տեղանքը, որտեղ զոհվել է կրտսեր սերժանտ Խուրշուդյանը, գտնվում է հայկական բարձունքի խորքում, այլ ոչ թե սահմանային հատվածում, ինչպես հաղորդում է ՊՆ-ն: Քարտեզի վրա հստակ երևում է, որ ադրբեջանցի զինծառայողները մի քանի կողմից ներխուժել են Գեղարքունիքի մարզ և գտնվում են Հայաստանի Հանրապետության տարածքում:

Հետևաբար, եղածը սահմանային միջադեպ չէ, այլ թշնամու կողմից Հայաստանի բռնազավթված տարածքում հայ զինծառայողի սպանություն, որը բացի անիմաստ դատապարտող խոսքերից այլ հետևանք չունեցավ: Թշնամին 14 օր է տարածքներ է զավթել Հայաստանի Սյունիքի ու Գեղարքունիքի մարզերում, իսկ ՀՀ իշխանությունը զբաղված է նամակներ գրելով՝ անգամ պատասխանի չարժանանալով:

Mediaport