Հայտնի աստղաբան Պավել Գլոբան տագնապալի կանխատեսում է արել։ Նա ասել է, որ շուտով մարդկությանը սպասում են սաստիկ ցնցումներ։
Աստղաբանն ասել է, որ այս ամիս խավարումների միջանցք է լինելու։ Ինչպես նշում է Գլոբան, այս ժամանակը իր դերն է ունենալու ոչ միայն մարդկության, այլև բոլորի կյանքում։ «Մենք մոտենում ենք անդառնալի կետին: Խավարման միջանցքը կբացվի Արեգակի վրա՝ հոկտեմբերի 25-ին և կավարտվի Լուսնի վրա՝ նոյեմբերի 8-ին: Սա կլինի ամենավտանգավոր ժամանակահատվածը բոլորի համար», – վստահեցնում է Գլոբան։
Այդ ամբողջ ընթացքում իրենց ուժը ցույց կտան երկու մոլորակ՝ Պլուտոնը և Մարսը: Պլուտոնը համարվում է ժողովրդին կառավարելու, միջուկային էներգիայի, միջուկային աղետների և պայթյունների խորհրդանիշ։ Մոլորակը տեղի ունեցողի մեջ կներառվի հզոր ասպեկտով։
Մարսը, որը համարվում է կոնֆլիկտների ու ագրեսիայի խորհրդանիշ, ռետրոգրադ կդառնա։ Արդյունքում շատերը կդառնան բռնկուն և դյուրագրգիռ։
«Գալիս է աշխարհի վերաբաշխումը, և դա կազդի բոլորի վրա: Մի շարք վերափոխումներ: Փորձության երկու շաբաթ, ինչպես «երկնային քննությունը», սկսում են գործել կարմայի օրենքները, գալիս է հատուցումը: Դա կլինի: Դա լուրջ փորձություն կլինի շատերի համար, ամփոփում է աստղագուշակը։