Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կայացած `«Միսիս Եվրոպա 2022» մրցույթին Հայաստանը ներկայացրել է մոդել Վերա Սաֆարյանը`զբաղեցնելով 2-րդ տեղը, հայտնում է «Դիզակ» թերթն իր ֆեյսբուքյան էջում:
Մրցույթին մասնակցելու առաջին պայմանն ամուսնացած լինելն ու երեխաներ ունենալն է: Վերան ամուսնացած է, ունի մեկ որդի:
«Ինձ համար պատիվ էր `«Միսիս Եվրոպա 2022» մրցույթին իմ երկիրը ներկայացնելը… շնորհակալ եմ ծնողներիս՝ իմ կյանքի համար», – իր ֆեյսբուքյան էջում գրել է գեղեցկուհին:
https://www.facebook.com/dizaktert/posts/5572569449491887
Գեղեցկուհին ծնունդով Հադրութից է՝ Արցախյան առաջին պատերազմի մասնակցի դուստր, ով չի հասցրել տեսնել նրա ծնվելը: 2020 թվականին գեղեցկուհին մասնակցել է 44-օրյա պատերազմին:
Նոր տեսանյութ.
Մեր YouTube ալիքը։ Միացեք...