Ծեր իմաստունն իր մոտ է կանչում աշակերտներին: Երբ բոլորը հավաքվում են, նա նրանց ցույց է տալիս մի սպիտակ թուղթ, որի կենտրոնում սև գույնի կետ էր նկարված:
– Ի՞նչ եք այստեղ տեսնում,- հարցնում է իմաստունը:
– Կետ,- պատասխանում է աշակերտներից մեկը:
– Սև գույնի կետ,- հաստատում է մյուսը:
– Հաստ, սև գույնի կետ,- լրացնում է երրորդը:
Ուսուցիչը խոնարհում է գլուխը, քայլում դեպի պատը և նստում վշտացած:
– Ինչո՞ւ վշտացար, ուսուցիչ,- զարմացած հարցրին աշակերտները:
– Վշտացա, որովհետև իմ բոլոր աշակերտները տեսան միայն փոքրիկ սև կետը, և նրանցից ոչ ոք չնկատեց սպիտակ, մաքուր թուղթը…
Որքա՞ն հաճախ ենք մենք դատողություններ անում մարդկանց մասին` հիմնվելով փոքրիկ թերությունների վրա և անտեսելով արժանիքները:
Նոր տեսանյութ.
Մեր YouTube ալիքը։ Միացեք...