Գլխավոր Լուրեր Մամուլ «Ժողովուրդ»․ ԱԻՆ-ի՝ գազի ներտնային սպասարկման հարցերով առաջարկների փաթեթում են նաև սակագնի իջեցման...

«Ժողովուրդ»․ ԱԻՆ-ի՝ գազի ներտնային սպասարկման հարցերով առաջարկների փաթեթում են նաև սակագնի իջեցման և գու­մարները պետբյուջե ուղղելու հարցերը

2430
0

«ՀՀ արտակարգ իրավիճակների նա­խարարությունը դեռ շարունակում է քննարկումները գազի ներտնային սպասարկման ծառայությունը պետա­կան հատված բերելու հնարավորու­թյունները, չնայած, որ նախարարու­թյունը պետք է հունիսի վերջին կառա­վարությանը ներկայացներ առաջար­կությունների փաթեթը:

Նշենք, որ այս գործառույթն իրականացնում է «էյ Ի Ջի սերվիս» ընկերությունը: ԱԻՆ-ից «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցե­ցին, որ առաջարկությունների փաթեթը վերջնական պատրաստ չէ, այն դեռ մշակվում է: Հավանաբար առաջարկու­թյունների փաթեթը հուլիսի առաջին տասնօրյակում կներկայացվի կառավա­րությանը:

Ի դեպ, առաջարկություննե­րի փաթեթի մեջ ներառված են լինելու նաև գազի ներտնային սպասարկման սակագնի իջեցման և ստացված գու­մարները պետական բյուջե ուղղելու հարցերը: Հիշեցնենք, որ ԱԻ նախա­րար Հրաչյա Ռոստոմյանի այս հանձնա­րարականն  անակնկալ է եղել և´ նախա­րարության, և´ «էյ Ի Ջի սերվիս» ընկե­րության աշխատողների համար»»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: