Գլխավոր Դեսից-դենից Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին անձնական կյանքում՝ փետրվարի 27-ից մարտի...

Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին անձնական կյանքում՝ փետրվարի 27-ից մարտի 5-ը

5752
0

Ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին անձնական կյանքում՝ փետրվարի 27-ից մարտի 5-ը.

ԽՈՅԵՐ

Ձեր սիրելին ձեր հարգանքի և հավատի կարիքը կունենա: Այդ իսկ պատճառով, անգամ եթե նման զգացումներ չեք տածում նրա հանդեպ, ստիպված կլինեք ձևացնել:

ՑԼԵՐ

Ձեզ համար կնշանավորվի ընտանիքի համար օգտակար գնումներով: Հավանաբար դա կլինի հագուստի և կոշիկի տեսքով:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Ձեր սիրելին ձեր ուշադրության պակասը կզգա: Նա անըդնհատ ձեր աջակցության և հոգատարության կարիքը կունենա, ընդ որում` ոչ այնքան ընկերական, որքան ծնողական:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Սիրելին ձեզ արժեքավոր, բայց, միևնույն ժամանակ, անօգուտ խորհուրդ կտա, որը հնարավոր չի լինի կյանքի կոչել:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Դուք տարված եք ինչ-որ բանով այնքան, որ նույնիսկ չեք կարողանում ժամանակ հատկացնել ձեր սիրելիին: Եթե նա առաջ ձեզ համար առաջին տեղում էր, ապա այժմ նրա դիրքերն ընկել են:

ԿՈՒՅՍԵՐ

Ձեր սիրելին ցանկություն չի ունենա հասկանալ ձեզ, ձեր ցանկությունները, հոգին և երազանքները, անգամ եթե դա նրանից մեծ ճիգեր չպահանջի:

ԿՇԵՌՔՆԵՐ

Մի արագացրեք ձեր հարաբերությունների ընթացքը, թող ամեն ինչ իր հունով գնա: Թող որ դանդաղ ու զգույշ, դրանք կհասնեն մի կետի:

ԿԱՐԻՃՆԵՐ

Սիրելին անընդհատ ստիպված կլինի կրկնել ձեզ շատ կարևոր մի բան, որպեսզի դուք դա հիշեք: Սակայն եթե դուք ջանքեր չգործադրեք, դժվար թե նրա կրկնությունը օգուտ տա: Միգուցե դա նաև վեճի առիթ դառնա:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Ձեր սիրելին շատ կցանկանա վերադառնալ այն հին ու բարի ժամանակները, երբ ձեր հարաբերությունները շատ էին տարբերվում ներկայիս հարաբերություններից: Ցավոք, նա ժամանակի մեքենա չունի, այդ իսկ պատճառով ամեն ինչ ստիպված է ինքնուրույն անել:

ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ

Ամեն հարցում դուք կառաջնորդվեք կյանքի հանդեպ դրական տրամադրվածությամբ: Վատ չէ, սակայն պետք է ավելի ռեալ նայել իրերին: Միգուցե ամեն ինչ այդքան էլ վառ չէ, ինչպես թվում է առաջին հայացքից:

ՋՐՀՈՍՆԵՐ

Չարժե վազել անհասանելի և անիրական բաների հետևեից: Չնայած, դրանց հասնելու հավանականություն, այնուամենայնիվ կա, պարզապես դրա համար դուք պետք է շատ վստահ լինեք ձեր ուժերում:

ՁԿՆԵՐ

Ձեր սիրելին շատ կցանկանա ձեզ ինչ-որ բան ապացուցել, որը նրա համար շատ կարևոր է: Ձեզ այն կարևոր չի թվա, այդ իսկ պատճառով դուք անուշադիր կլինեք նրա ասածների հանդեպ:

Նոր տեսանյութ.