Գլխավոր Դեսից-դենից Հայտնի հոգեբան Միխայիլ Լաբկովսկին նշել է իսկական տղամարդու 5 կարևոր հատկանիշ

Հայտնի հոգեբան Միխայիլ Լաբկովսկին նշել է իսկական տղամարդու 5 կարևոր հատկանիշ

2730
0

Ռուսաստանի ամենահայտնի հոգեբաններից մեկը պատմել է, թե իր կարծիքով, ինչն է տարբերում իրական տղամարդուն, ում վրա կարելի է հույս դնել՝ անվստահելի մարդուց, որի հետ ավելի լավ է ոչ մի հարաբերություն չկառուցել՝ ոչ ընկերական, ոչ սիրային։ Միխայիլի կարծիքով՝ հանելուկի բանալին ինքնավստահությունն ու ինքնաբավությունն է։

Եվ ասյպես, իսկական տղամարդը.

Պատասխանատվություն է վերցնում իր վրա

Առաջին հերթին սեփական կյանքի համար: Այսինքն՝ նա չի մեղադրում ուրիշներին, համաշխարհային ճգնաժամին ու ռետրոգրադային Մերկուրիին այն բանի համար, որ իր մոտ ինչ-որ բան չի ստացվում։ Նա գիտի, որ ամեն ինչ կախված է իրենից՝ լինի դա կարիերա, թե ֆինանսներ։

Իրեն վստահ է զգում

Անկախ ուրիշների կարծիքներից։ Նրան չի խանգարում, եթե ինչ-որ մեկը կարծում է, որ նա ինչ-որ «անտղամարդկային» բան է անում, օրինակ՝ բալետ, կար կամ մաքրում է բնակարանը: Նա պարզապես անում է այն, ինչ իրեն դուր է գալիս և հաճույք է ստանում դրանից:

Աշխարհին նայում է իրատեսորեն

Իսկական տղամարդը հասկանում է, որ կյանքում լինում են անհաջողություններ և դժվար ժամանակաշրջաններ։ Ուստի նա հանգիստ և հավասարակշռված է արձագանքում առաջացող դժվարին պահերին։ Խնդիրները նրան չեն անհանգստացնում, և նա պատրաստ է աշխատել դրանց լուծման վրա։

Գիտի իր արժեքը

Սա չի նշանակում, որ նա չի սիրաշահի իրեն դուր եկած կնոջը, քանի որ նա «չափազանց լավն է» դրա համար։ Բայց եթե հասկանում է, որ իրեն փորձում են օգտագործել, անմիջապես հեռանում է։ Նա հարգում է իրեն, հետևաբար նրա համար թանկ են սեփական ժամանակը, ուժն ու նյարդերը։

Միշտ ընտրում է իրեն

Նրա բառապաշարում «պարտական է» բառ չկա։ Ոչ ոք ոչ մեկին ոչինչ պարտական ​​չէ, և իսկական տղամարդը դա շատ լավ հասկանում է:

Նոր տեսանյութ.