Գլխավոր Դեսից-դենից 5 համոզմունք, որոնք սպանում են քո մեջ կնոջը

5 համոզմունք, որոնք սպանում են քո մեջ կնոջը

4191
0

Ժամանակակից կանանց մեջ ձևավորվել են որոշ համոզմունքներ, որոնք իրականում ոչ մի կերպ չեն տանում կանացի եջանկության: Ներկայացնում ենք դրանցից 5-ը․

1. Հույսը դնել միան քեզ վրա

Դու պետք է ինքնուրույն լինես։ Իզուր չէ այս համոզմունքը ցուցակում առաջին համարը։ Սա ժամանակակից կանանց շրջանում շատ տարածված համոզմունք է։ Եվ սկզբունքորեն ամեն բան լավ կլիներ, եթե չլիներ մի բայց… Դա կանացի երջանկության չի տանում։ Տղամարդն իրեն պիտանի չի զգում նման աղջկա հետ։ Չէ՞ որ դու ամեն բան կարող ես ինքդ անել։ Ինքնուրույն կնոջ կերպարը զիլ է նայվում միայն ամերիկյան կինոֆիլմերում։ Եվ պարոնայք պիկապերները սիրում են նման կանանց գայթակղել, ստանալ իրենց ուզածն ու անհետանալ։

2. Տղամարդկանց վստահել չի կարելի

«Ես վստահեցի նրան, իսկ նա ինձ օգտագործեց/դավաճանեց/չգնահատեց։ Այլևս տղամարդկանց այդպես չեմ վստահի»։ Եվ աղջիկը վերածվում է վերլուծական կենտրոնի։ Նա շատ է ուզում վստահել, բայց որոշում է խաղ խաղալ. «Դու սկզբում ապացուցի, իսկ հետո ես քեզ կվստահեմ»։ Դրանով նա բաց է թողնում արժանի տղամարդկանց։ Երբեմն–երբեմն չի դիմանում, նորից վստահում է, բայց հերթական անարժանին։ Հասկացիր, եթե կյանքում ընթանում ես մուրճը ձեռքումդ բռնած, ապա ճանապարհին միայն մեխեր են հանդիպում։

3. Տղաները սիրում են խելացի աղջիկների

Համակարգչիդ էկրանի վրա գրիր և հիշիր. Տղամարդիկ սիրում են աղջկա կողքին իրենց վիճակը։ Այդ վիճակը չի որոշվում քո 3 բարձրագույն կրթություններով։ Դա չի նշանակում, որ պետք է հիմար լինել։ Դուք կարող ես շատ խելացի լինել և անգիր հիշել Մենդելեևի աղյուսակը, միայն թե քեզ սիրահարվում են ոչ դրա համար։ Իսկ այն, որ դու խելացի տեղ ես քեզ դնում, ցուցադրում ես մտավոր ունակությունները կամ ավելի վատ՝ ապացուցում ես, որ ավելի խելացի ես, քան տղամարդը, դա ուղղակի ձախողում է։

5. Աղջկա մեջ կարևորը հոգին է

Նույնն է, թե ասես՝ մեքենայում գլխավորը սրահն է։ Եթե վարորդին սրահը դուր է գալիս, մնացածը մանրուք է։ Հոգին, անկասկած, կարևոր է։ Ճիշտ այնպես, ինչպես քո գեղեցկությունը։ Բավական է քեզ մխիթարես ընկերուհիներիդ բառերով, որոնց շահավետ է այն, որ դու չես կատարելագործում քո արտաքինը։ Կամ դու ծույլ ես կամ չես սիրում քեզ։ Անգամ 30-60 օր աշխատելով քո արտաքինի վրա՝ կարող ես կտրուկ փոխել քո կյանքը։

5. Աղջկա մեջ գլխավորը գեղեցկությունն է

Ա՜խ, որքան եմ ես տեսել գեղեցիկ, դատարկ և դժբախտ աղջիկների։ Գեղեցկությունը միայն մեկն է այն կետերի, որոնք անհրաժեշտ են քեզ, որպեսզի իրոք երջանիկ լինես։ Այո, քեզ հիացմունքով են նայում տղամարդիկ, քեզ ուզում են, քեզ մասին կարող են հոգալ։ Բայց այդ ամենը միայն ժամանակավոր բնույթ կրում։ Գիտե՞ս ինչու։ Քանի որ դու տղամարդուն ուրիշ տալու բան չունես։ Նա վայելել է քո գեղեցկությունը և առաջ գնացել։ Ամեն բան ազնիվ է, այդպես չէ՞։

Նոր տեսանյութ.