Գլխավոր Դեսից-դենից Ի՞նչ է կնոջ մեջ փնտրում իսկական տղամարդը

Ի՞նչ է կնոջ մեջ փնտրում իսկական տղամարդը

3652
0

Եթե ձեզ մոտ դեռևս որոշ կասկածներ կան, ապա այս հրապարակման մեջ կգտնեք միանշանակ պատասխան այն հարցին, թե ի՞նչ են ցանկանում տղամարդիկ։

Փիլիսոփայության դոկտոր Քրիստիան Քարտերը, ով ուսումնասիրում է զույգերին ու ընտանիքներին, գտնում է, որ գտել է այն հարցի պատասխանը, թե ի՞նչ են հատկապես տղամարդիկ փորձում գտնել կանանց մեջ։

Հանրահայտ «Բռնել և պահել (տղամարդուն)» գրքի հեղինակը տարիներ շարունակ ուսունասիրել է մտերիմ մարդկանց հարաբերությունները և հասկացել, թե ինչու են որոշ հարաբերություններ զարգանում, իսկ մյուսներն անmիջապես փակուղում հայտնվում։

Պատասխանը կապված է տարիքի հետ։ Մեծահասակները փնտրում են հարաբերություններ ողջ կյանքի համար և ընտրում են այնպիսի զուգընկերոջ, ում հետ ինչ-որ ընդհանուր բան ունեն։ Հասունությունը հենց այն է, ինչը, ինքնըստինքյան, տարբերակում է տարիքով տղամարդուն պատանուց։ Եթե ձեր կյանքի տղամարդուն ձեր մեջ դուր է գալիս այն, ինչը կնշենք ստորև, ապա դուք հանդիպում եք հասուն տղամարդու և ոչ թե պատանու հետ։

Համոզվեք, որ նրա մասին էլ կարելի է վստահորեն ասել հետևյալը․

Իսկական տղամարդը սիրում է լավատեսներին

Դատելով ամեն ինչից, հենց կանայք են սահմանում հարաբերություններում զգացմունքային կապի մակարդակը, և իսկական տղամարդիկ դրանից վատ չեն զգում։ Զգացմունքային հավասարակշռությունը և վստահությունը վկայում են անձի նկատմամբ բարձր հետաքրքրվածության մասին և ձեր զուգընկերոջը թույլ տալիս համոզվել, որ դուք միասին եք ոչ միայն ֆիզիկական գրավչություն համար։

Անձնական զգացմունքներով կիսվելը նույնքան կարևոր է, որքան ձեր հումորի զգացումի դրսևորումը։

Տղամարդը սիրահարվում է զվարթ կնոջը, ով միշտ ժպտում է և կյանքով ուրախանում։ Հենց այդպիսի մարդու հետ է նա ցանկանում ընդհանուր անցյալ ունենալ։

Իսկական տղամարդը նախընտրում է անկախ կանանց

Իսկական տղամարդուն պետք է կին, ով ցանկացած իրավիճակում պահպանում է իր ինքնությունը, ում, ընդհանուր առմամբ, հարաբերությունները պետք չեն միայն, որպեսզի իրեն երջանիկ զգա (ով, սակայն, միշտ ուրախ կլինի նրանից համբույր ստանալ)։ Այս տիպի կանայք կարող են սեփական որոշումներ կայացնել, փայփայել սեփական երազանքներ և հասնել իրենց նպատակին։

Իսկական տղամարդն ըստ արժանվույն կգնահատի այդպիսի անկախ կնոջը, ով նրա աչքին շահեկանորեն կառանձնանա այն կանանցից, ովքեր ինքնուրույն ոչ մի բանի ունակ չեն և բացարձակ չեն կարող առանց տղամարդու երջանիկ լինել։

Իսկական տղամարդը կարիք ունի զգացմունքային հասուն կնոջ

Ընդ որում՝ հասունություն պետք է դրսևորվի երկուսի կողմից էլ։ Զգացմունքային զսպվածությունը լավացնում է հարաբերությունները։ Կյանքում զույգերի միջև լինում են տարաձայնություններ, և այդպիսի վեճերի ժամանակ վարքը շատ կարևոր է․ այն ցույց է տալիս հասունության մակարդակը կամ դրա բացակայությունը։

Իսկական տղամարդը մեծ կարևորություն չի տա կոպիտ վիրավորանքներին և անվայել դիտողություններին, սակայն անպայման կփորձի հասկանալ, թե ինչ է ձեր ուզածը։ Հասուն կինը կվարվի ճիշտ նույն կերպ․ նա տղամարդուն չի քննադատի կամ պախարակի, եթե նրա պատճառով խնդիրներ առաջանան։ Ներդաշնակ զույգերը գիտեն, թե ինչպես, անգամ ամենաթեժ վեճի ժամանակ, զսպեն իրենց զգացմունքները։

Իսկական տղամարդուն անհրաժեշտ է կին, ով նրան գրավում է ամեն ինչով

Հասկանալի է, որ ֆիզիկական գրավչությունը ցանկացած հարաբերություններում կարևոր բաղադրիչ է։ Սակայն իրական, ամուր գրավչությունը իր մեջ ներառում է ավելին։

Հասուն տղամարդը փնտրում է հենց գրավիչ անձնավորության։ Նա գիտի, որ գեղեցկությունը ժամանակի հետ կխամրի, իսկ, ահա, հրաշալի անհատականությունը տարիների ընթացքում ավելի կկատարելագործվի։

Փնտրում եք հասուն տղամարդո՞ւ։ Եղեք ինքնուրույն, զարգացեք բոլոր առումներով և մի մոռացեք մշտական ինքնատիրապետման մասին։ Աշխատեք ինքներդ ձեզ վրա և սովորեք երջանիկ լինել անգամ տղամարդու բացակայության պարագայում։ Իսկ երբ պահը գա, պատրաստ եղեք նրան ընդունելու այնպիսին, ինչպիսին կա, և կառուցելու նրա հետ ապագան։

Նոր տեսանյութ.