- 
16-ից 28 տարեկան հասակում ձևավորված ընկերությունը սովորաբար լինում է ամենաամուրն ու երկարատևը։
 - 
Կանանց գրավում են այն տղամարդիկ, ովքեր ունեն ցածր, խռպոտ ձայն, քանի որ նրանք թվում են ինքնավստահ, բայց ոչ ագրեսիվ։
 - 
Սովորաբար լավագույն խորհուրդները տալիս են այն մարդիկ, ում կյանքում շատ դժվար պահեր են եղել։
 - 
Ինչքան բարձր է մարդու ինտելեկտը, այնքան արագ է նա մտածում, և այնքան անընթեռնելի է նրա ձեռագիրը։
 - 
Իրականում մեր շփման ձևի վրա ազդում են ոչ թե էմոցիաները, այլ հակառակը՝ մեր խոսելու ձևն է ազդում մեր տրամադրության վրա։
 - 
Առաջին ժամադրության ժամանակ կարելի է շատ բան իմանալ մարդու բնավորության մասին՝ դատելով նրանից, թե ինչպես է նա վերաբերվում մատուցողին կամ մատուցողուհուն։
 - 
Մարդիկ, ովքեր ունեն ուժեղ զարգացած մեղքի զգացում, շատ լավ են տարբերում ուրիշների էմոցիաները։
 - 
Տղամարդիկ կանանցից ավելի զվարճալի չեն. պարզապես նրանք ավելի շատ կատակներ են անում՝ չմտածելով, թե արդյոք իրենց սրամտությունները դուր կգան շրջապատին։
 - 
Քիչ շփվող մարդիկ տիրապետում են իրենց մասին քիչ բան պատմելու արվեստին, բայց դա այնպես են անում, որ դուք մտածեք, թե լավ եք ճանաչում նրանց։
 - 
Կանայք երկու անգամ ավելի շատ ցավի ընկալիչներ ունեն, քան տղամարդիկ, բայց նաև երկու անգամ ավելի բարձր է նրանց ցավի տանելիության շեմը։
 - 
Երբ մարդը բարձր հաճախականությամբ երաժշտություն է լսում, նա դառնում է ավելի հանգիստ, երջանիկ և թուլացած։
 - 
Եթե մտքերը թույլ չեն տալիս գիշերը քնել, գրի առեք դրանք։ Դրանից գլուխն ավելի պարզ կդառնա, և Ձեզ քուն կտանի։
 - 
Բարի առավոտ և քաղցր երազներ մաղթող SMS-ները ակտիվացնում են ուղեղի երջանկության համար պատասխանատու հատվածը։
 - 
Եթե դուք անեք այն բաները, որոնք ձեզ վախեցնում են, դուք ավելի երջանիկ կդառնաք։
 - 
Միջին տևողությունը, որի ընթացքում կինը գաղտնիք է պահում, կազմում է 47 ժամ 15 րոպե։
 - 
Մարդիկ, ովքեր անընդհատ փորձում են ուրիշներին երջանկացնել, ի վերջո հաճախ մնում են միայնակ։
 - 
Ինչքան երջանիկ ենք մենք, այնքան քիչ քուն է մեզ անհրաժեշտ։
 - 
Երբ մենք սիրելի մարդու ձեռքն ենք բռնում, մենք այդքան ուժեղ չենք զգում ցավը և ավելի քիչ ենք անհանգստանում։
 - 
Բարձր ինտելեկտ ունեցող մարդիկ ավելի քիչ ընկերներ ունեն, քան միջին վիճակագրական մարդը։ Որքան խելացի, այնքան ընտրողական։
 - 
Հսկայական հավանականություն կա, որ ամուսնությունը այն մարդու հետ, ով ձեր լավագույն ընկերն է, ավելի ամուր կլինի, իսկ ամուսնալուծության ռիսկը կկրճատվի 70%-ով։
 - 
Կանայք, ում ընկերների մեծ մասը տղամարդիկ են, ավելի հաճախ են լինում լավ տրամադրությամբ։
 - 
Մարդիկ, ովքեր խոսում են երկու լեզվով, կարող են անգիտակցաբար փոխել անձնավորությունը, երբ անցնում են մի լեզվից մյուսին։
 - 
Շատ երկար միայնակ մնալը նույնքան վնասակար է, որքան օրական 15 սիգարետ ծխելը։
 - 
Ճանապարհորդելը օգտակար է մտավոր առողջության համար, ինչպես նաև նվազեցնում է սրտի կաթվածի և դեպրեսիայի ռիսկը։
 - 
Մարդիկ շատ ավելի գրավիչ են թվում, երբ ոգևորությամբ պատմում են այն մասին, ինչն իրենց իսկապես հետաքրքրում է։
 
Հոգեբանական այս փաստերը կօգնեն Ձեզ նորովի հայացք նետել մարդկային հարաբերությունների և ներքին աշխարհի վրա:
Նոր տեսանյութ.
    Մեր YouTube ալիքը։ Միացեք...
        
		
                





