Գլխավոր Լուրեր Նոյեմբեր. Երբ դրսում ցուրտ է, իսկ ներսում՝ կարևորը…

Նոյեմբեր. Երբ դրսում ցուրտ է, իսկ ներսում՝ կարևորը…

74
0

Նոյեմբերին տունը վաղուց լքել են չվող թռչունները, իսկ մեծացած երեխաները հազվադեպ են այցելում… Մյուսները՝ վերադառնում են։

Մտնում են ներս՝ դրսի ցրտից այրվող այտերով, հանում են ծանր վերարկուներն ու շտապում խոհանոց՝ եռացնելու թեյնիկը։ Եվ հենց այդ պահին, երբ պատուհանից այն կողմ մառախուղ է ու քամի, ֆիզիկապես զգում ես, թե ինչպես է տունը լցվում պատմություններով։ Պատմություններ, որոնք խնամքով պահվել էին հենց այս ուշ աշնան համար՝ հիշողություններ  տաք արևի,  սեպտեմբերյան մեղմության մասին։
Պատմի՛ր դրանք։ Եվ լսի՛ր ինքդ քեզ։

Նոյեմբերը լավագույն ժամանակն է ճանաչելու ինքդ քեզ, քանի որ հենց հիմա են ամենասուր զգացվում սահմանները՝ ցրտի և ջերմության միջև։ Ժամանակն է հասկանալու՝ ում ես իրականում ուզում տեսնել քո կողքին, երբ դրսում մութ է։
Քանի՞ բաժակ տաք թեյ է պետք՝ հոգին ջերմացնելու համար։
Քանի՞ ամուր գրկախառնություն՝ ձմռանից չվախենալու համար։

Որոշ բաներ ամեն նոյեմբեր պետք է զրոյից սովորել։ Օրինակ այն, որ դու ողջ ես, և նույնիսկ երբ բնությունը քնում է, դու ունակ ես լույս տալու։ Դու կարող ես քո բառերով ու արարքներով հալեցնել սառույցը։

Գլխավորը՝ մի՛ քարացիր ցրտից։ Ամուր բռնիր սիրելիիդ ձեռքը (ձեռքերը հիմա շուտ են սառչում), բարձիդ տակ պահիր ամառային ծովի խեցի, անձրևանոցիդ ներսի կողմում նկարիր արև ու սիրելի համաստեղությունը։ Մյուսներին հյուրասիրիր տաք խնձորի կարկանդակով ու դարչինով թեյով։

Մի՛ հաշվիր, թե քանի օր մնաց գարնանը, ավելի լավ է՝ ինքդ քեզ համարիր հաջողակ, որ տանիք ունես և տունդ լցրու ջերմությամբ։

Աշխարհը կկկոցում է աչքերը լույսից, երբ դու, հակառակ եղանակին, ժպտում ես ու սիրում։
Իսկ մնացած գործերը… դե, դրանք կարելի է թողնել հետոյի, երբ արևը դուրս կգա։

Նոր տեսանյութ.