Գլխավոր Դեսից-դենից Ինչպե՞ս սիրել մարդկանց. 13 ոսկե կանոն Աստվածաշնչից

Ինչպե՞ս սիրել մարդկանց. 13 ոսկե կանոն Աստվածաշնչից

65
0

Ձեզ ենք ներկայացնում Աստվածաշնչյան 13 ոսկե պատգամ՝ մարդկանց սիրելու և ներդաշնակ հարաբերություններ կառուցելու մասին:

  1. «Սիրի՛ր ընկերոջդ քո անձի պես» (Ղևտ. 19:18):

  2. «Սիրեցե՛ք ձեր թշնամիներին, օրհնեցե՛ք ձեզ անիծողներին, բարի՛ք արեք ձեզ ատողներին և աղոթե՛ք ձեզ չարչարողների ու հալածողների համար» (Մատթ. 5:44):

  3. «Ձեր հանցանքները խոստովանե՛ք իրար և աղոթե՛ք միմյանց համար» (Հակ. 5:16):

  4. «Միմյանց սրտանց ջերմեռանդորեն սիրեցե՛ք» (1 Պետ. 1:22):

  5. «Եղե՛ք համամիտ, կարեկից, եղբայրասեր, գթառատ, քաղցրաբարո» (1 Պետ. 3:8):

  6. «Եվ այս պատվիրանն ունենք Նրանից, որ Աստծուն սիրողը պետք է սիրի նաև իր եղբորը» (1 Հովհ. 4:21):

  7. «Պակասամիտը արհամարհում է իր ընկերոջը, բայց խելացի մարդը լուռ է մնում» (Առակ. 11:12):

  8. «Իր ընկերոջն անարգողը մեղանչում է, բայց աղքատին ողորմողը երանելի է» (Առակ. 14:21):

  9. «Թող ոչ ոք իր սրտում իր ընկերոջ դեմ չարիք չխորհի» (Զաք. 8:17):

  10. «Սուտ վկայություն մի՛ տուր քո մերձավորի դեմ» (2 Օր. 5:20):

  11. «Սերը մերձավորին չարիք չի անում. ուրեմն սերն օրենքի լրումն է» (Հռոմ. 13:10):

  12. «Բոլոր պատվիրանները այս խոսքի մեջ են բովանդակվում՝ Սիրի՛ր ընկերոջդ քո անձի պես» (Հռոմ. 13:9):

  13. «Թող մեզանից յուրաքանչյուրն իր ընկերոջը հաճեցնի՝ նրան բարիք և շինություն տալու համար» (Հռոմ. 15:2):

Նոր տեսանյութ.