Գլխավոր Դեսից-դենից Դադարե՛ք փրկել ուրիշներին․ սեփական կյանքով զբաղվելու գործը

Դադարե՛ք փրկել ուրիշներին․ սեփական կյանքով զբաղվելու գործը

51
0

Հաճախ մենք տարիներ ենք վատնում՝ փորձելով «նորոգել» դիմացինին, հղկել նրա բնավորության սուր անկյունները կամ սովորեցնել ապրել «ճիշտ»։ Մեզ թվում է, թե սերը ամենազոր է, իսկ մեր խորհուրդները՝ փրկօղակ։ Սակայն իրականությունն այլ է։

Լիլիա Ախրեմչիկի հոգեբանական դիտարկումները հիշեցնում են մի պարզ, բայց դաժան ճշմարտություն․ մենք պատասխանատու ենք միայն մեզ համար։

Ահա 5 առանցքային թեզ՝ հարաբերությունների և անձնական սահմանների մասին․

1. Սերը «վերանորոգման արհեստանոց» չէ

Մենք հաճախ մտնում ենք հարաբերությունների մեջ՝ հույս ունենալով, որ մեր սերը կփոխի մարդուն։ Մենք կարդում ենք հոդվածներ կախվածությունների, մանիպուլյացիաների ու հոգեբանական տրավմաների մասին և փորձում «բացել դիմացինի աչքերը»։ Արդյունքում ստանում ենք միայն ագրեսիա։ Ինչո՞ւ։ Որովհետև այն, ինչի վրա մատնացույց եք անում, դիմացինի ցավոտ կետն է, իսկ նրա վարքագիծը՝ տարիներով ձևավորված պաշտպանական մեխանիզմ։

2. Փոփոխությունը սկսվում է «ներսից», ոչ թե «դրսից»

Մարդը կարող է փոխվել միայն մեկ դեպքում՝ երբ ինքն է դա ցանկանում։ Դուք չեք կարող լինել մոտիվատոր այն մարդու համար, ով դեռ պատրաստ չէ առերեսվել սեփական խնդիրներին։ Ձեր ազդեցությունը նրա վրա ավելին չէ, քան եղանակը պատուհանից այն կողմ։ Մարդիկ կարող են անձրևանոց վերցնել, երբ դուք «անձրևում եք», բայց նրանք չեն փոխի իրենց էությունը հանուն ձեր տրամադրության։

3. «Տվեք նրանց իրենց մի մեծ բաժինը»

Ինչպես նշում էր Դոնալդ Ուոլշը․ «Լավագույն բանը, որ կարող եք անել սիրելի մարդու համար, նրան սեփական անձից մի մեծ բաժին մատուցելն է»։ Սա վրեժ չէ կամ հեռանալու սպառնալիք։ Սա հարգանք է դիմացինի ընտրության հանդեպ՝ լինել այնպիսին, ինչպիսին կա։ Զույգ լինելը չի նշանակում տիրապետել դիմացինի ճակատագրին։

4. Մի՛ լուծեք խնդիրներն առանց հարցման

Հոգեբանության ոսկե կանոնն է՝ չաշխատել հաճախորդի հետ, եթե չկա հարցում (запрос)։ Նույնը կյանքում է։ Մի՛ միջամտեք այնտեղ, որտեղ ձեզ չեն խնդրել։ Հասուն և հոգեպես առողջ մարդն ի վիճակի է կամ լուծել իր խնդիրները, կամ օգնություն խնդրել։

5. Դարձե՛ք ձեր սեփական կյանքի ստեղծագործողը

Լավագույն մոտիվացիան սեփական օրինակն է։ Երբ դուք կենտրոնանում եք ձեր ինքնիրացման և երջանկության վրա, ձեր կողքին մնում են նրանք, ում ճանապարհը համընկնում է ձերի հետ։

Նոր տեսանյութ.