Գլխավոր Լուրեր Մոսկովյան դատարանը մերժել է սթրիթռեյսեր Մառա Բաղդասարյանի վարորդական իրավունքը վերադարձնելու հայցը

Մոսկովյան դատարանը մերժել է սթրիթռեյսեր Մառա Բաղդասարյանի վարորդական իրավունքը վերադարձնելու հայցը

16020
0

Մոսկվայի Դորոգոմիլովյան դատարանը մերժել է սկանդալային սթրիթռեյսեր Մառա Բաղդասարյանի հայցը՝ իր վարորդական իրավունքը վերադարձնելու պահանջով: Lenta.ru-ի փոխանցմամբ՝ այս մասին մայիսի 18-ին հայտնել է դատարանի մամուլի քարտուղար Անաստասիա Տատարուլյան:

Մառան խնդրել էր անօրինական ճանաչել վարորդական իրավունքը վերադարձնելու մերժումը և պարտավորեցնել պետավտոտեսչությանը վերացնել իրավունքի և ազատությունների այդ խախտումները:

2017 թվականի մարտին դատարանը վճռել էր ցմահ զրկել Մառա Բաղդասարյանին վարորդական իրավունքից նրա մոտ էպիլեպսիա հայտնաբերելու պատճառով: Բացի այդ, կեղծ բժշկական տեղեկագրեր ներկայացնելու համար նրան դատապարտել էին մեկ տարի ժամկետով ուղղիչ աշխատանքների: Կեղծ տեղեկագրերը նա ներկայացրել էր 2017-ի սկզբին՝ դատարանի որոշմամբ նրա նկատմամբ սահմանված հարկադիր աշխատանքներց խուսափելու համար:

Հարկադիր աշխատանքներ էին սահմանվել բազմաթիվ չվճարված վարչական տույժերի դիմաց:

Վարորդական իրավունքից զրկվելուց հետո Մառային երեք անգամ ձերբակալել են մեքենայի ղեկին Մոսկվայում: Վերջին անգամ դա տեղի է ունեցել 2018-ի մարտի 31-ին: