Դուշանբեում անցկացվում է ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստը, որին մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ու ԱՊՀ երկրների պատվիրակությունների ղեկավարները սկսել են ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նեղ կազմով նիստը:
Ինչպես նշում է tass.ru-ն, մասնակիցները մտադիր են քննարկել կազմակերպությունում նախագահությանը, Խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրի ու ամսաթվի ընտրությանն առնչվող հարցեր, ինչպես նաև սպասվում է ԱՊՀ շրջանակում փոխգործակցության վերաբերյալ կարծիքներով փոխանակում:
Մինչդեռ ընդլայնված նիստին կքննարկվեն քաղաքական փոխգործակցության, մշակութային և մարդասիրական ոլորտներում համագործակցության հետագա զարգացման, անվտանգության ապահովման ոլորտին, ինչպես նաև ԱՊՀ իրավական և կազմակերպչակադրային ապահովման գործունեության ուղղությունների կատարելագործման վերաբերյալ նախագծեր:
Նշվում է, որ պատվիրակությունների ղեկավարները հանդիպման արդյունքներով 18 փաստաթուղթ կստորագրեն, ինչպես նաև կհաստատեն 2019թ. ԱՊՀ նախագահության փոխանցումը Թուրքմենստանին: