Գլխավոր Լուրեր Ինչո՞ւ է Տաջիկստանի նախագահի մատուցած ընթրիքին Նիկոլ Փաշինյանը նստել սեղանի ծայրին․ պարզաբանում...

Ինչո՞ւ է Տաջիկստանի նախագահի մատուցած ընթրիքին Նիկոլ Փաշինյանը նստել սեղանի ծայրին․ պարզաբանում ԱԳՆ-ից

12134
0

Tert.am-ը գրում է․

Սեղանին ԱՊՀ երկրների ղեկավարները այբբենական կարգով են նստած․ Tert.am-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը՝ պարզաբանելով, թե ինչու է Դուշամբեում ԱՊՀ երկրների ղեկավարների պատվին Տաջիկստանի նախագահի տված ընթրիքին վարչապետ Նիկոլ Փաշինյանը նստել սեղանի ծայրին:

«Քանի որ երկու Ա-ով երկիր կա, և հավասարություն պիտի պահպանվեր, ոչ թե մեկով սկսեր, մյուսով ավարտվեր, երկու Ա-ով սկսվողներին նստեցրել են սեղանի գլխին»,- ասաց նա:

Սեղանի մյուս ծայրին, ըստ նրա,պետք է նստեր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, սակայն նա չի մասնակցել:

Նկատենք, որ նկարում երևում է, որ Նիկոլ Փաշինյանի դիմաց՝ սեղանի հակառակ ծայրին, դրված է ափսե:

Նշենք նաև, որ վերոնշյալ ընթրիքի լուսանկարը ակտիվորեն տարածվում է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում, օգտատերերը նկատում են, որ Նիկոլ Փաշինյանը նստած է ծայրում՝ մեկուսացած ընթրիքին հրավիրված երկրների առաջնորդներից: