Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում կարճատև զրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի հետ: Այդ մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ТАСС-ը:
«Նա կարճատև զրույց է ունեցել Փաշինյանի հետ, կարճատև զրույց է ունեցել նաև Դոդոնի հետ: Հենց նոր»,- ասել է Պեսկովը:
Նրա խոսքով՝ Պուտինը Փաշինյանի հետ չի քննարկել Հայաստան իր այցի հեռանկարները:
«Ոչ, խոսել են այլ հարցերի շուրջ, օպերատիվ, ընթացիկ հարցերի շուրջ»,- պարզաբանել է Կրեմլի ներկայացուցիչը:
Այսօր ավելի վաղ Դուշանբեում տեղի է ունեցել ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի սկզբում նեղ, այնուհետ ընդլայնված կազմերով նիստը:
ԱՊՀ հաջորդ գագաթնաժողովը կանցկացվի 2019 թվականի հոկտեմբերի 11-ին Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում: