Գլխավոր Լուրեր Հայաստանը «Տոռ» զենիթահրթիռային համալիրներ է գնում

Հայաստանը «Տոռ» զենիթահրթիռային համալիրներ է գնում

3796
0

ՀՀ զինված ուժերի սպառազինության շարքերը շուտով կհամալրեն «Տոռ» զենիթահրթիռային համալիրներ։

Այս մասին հայտնի է դառնում ՀՀ ՊՆ «Զինուժ» հեռուստածրագրի թողարկումից։ Մի քանի ամսվա ընթացքում համալիրներն արդեն կլինեն զինված ուժերում։

Ռուսաստանյան արտադրության համալիրները կգնվեն բանակի արդիականացման յոթնամյա ծրագրի շրջանակներում։

Համալիրի մարտավարատեխնիկական բնութագիրը

  • Խոցման առավելագույն հեռավորությունը ” 12 կմ
  • Միաժամանակ ուղեկցվող թիրախների քանակը -48
  • Միաժամանակ հրետակոծվող թիրախների քանակը- 4
  • Միաժամանակ ղեկավարվող հրթիռների քանակը- 8
  • Թիրախների շարժի առավելագույն հեռավորությունը ” 700 մ/վ
  • Անձնակազմը -3 մարդ

Ռազմ.info