ԱԺ պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանն առաջիկայում կնշանակվի Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնում։ Ցոլակյանը հաստատել է այդ տեղեկությունը։
«Այո, նման առաջարկ եմ ստացել: Այն ընդունել եմ»,- ասաց նա։
Նշենք, որ Շիրակի նախկին մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը պատգամավոր էր ՀՀԿ խմբակցությունից, սակայն, մայիսի 1-ին կողմ քվեարկելով Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետի թեկնածությանը, խմբակցությունից դուրս գալու դիմում էր գրել։
Նոր տեսանյութ.
Մեր YouTube ալիքը։ Միացեք...